• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատրաստվում ենք մեկնելու Արցախ

Մինչև Արցախ մեկնելը մենք ուսումնասիրում ենք նրա պատմությունը, կարծում եմ` այն ձեզ էլ հետաքրքիր կլինի:

Արցախի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում, սահմանադրորեն և փաստացի   անկախ և ինքնիշխան,  սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն որն առաջացելէ ԽՍՀՄ փլուզման հետևանքով` 1991թ.:  Ընդհանուր սահմաններ ունի Հայաստանի Հանրապետության(արևմուտքում), Ադրբեջանի Հանրապետության (արևելքում և հյուսիսում)  և Իրանի Իսլամական Հանրապետության(հարավում) հետ: Տարածքը` մոտ 12 հազար կմ2, բնակչությունը` մոտ140 հազար մարդ: Մայրաքաղաքը Ստեփանակերտն է` (մոտ 60 հազար բնակիչ): Պետական լեզուն հայերենն է, լայնորեն տարածված է նաև ռուսերենը: Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են: Հանրապետությունում գործում է հայկական դրամը:

Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն  Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի,  այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»: Չնայած երեք հարևանների առկայությանը`  Արցախը բաց սահմաններ ունի միայն Հայաստանի հետ: Ադրբեջանի հետ դրանք փակ են հակամարտության պատճառով, իսկ Իրանի հետ` տեխնիկական խնդիրների:  Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։

Ավելին իմանալու համար այցելեք`

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD

http://eminartsakh.eu/index.php?option=com_content&view=article&id=22:br...