• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Լուսավոր սահման» քաղաքացիական նախաձեռնությունը լուսավորեց սահմանամերձ Չինարին

Նկարագրություն: 
«Լուսավոր սահման» քաղաքացիական նախաձեռնության նպատակն է լեդ լամպեր տրամադրելու միջոցով նվազեցնել սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց էլեկտրաէներգիայի ծախսը: Այս լամպերի միջոցով էլեկտրաէներգիայի ծախսը նվազում է 8-10 անգամ: Չինարիում նախաձեռնության անդամներին սկզբից դիմավորեցին մի տեսակ կասկածանքով, բայց դա պարզ է՝ նախընտրական քարոզարշավի հագեցած օրեր են, նույնիսկ մի տատիկ լամպերը չվերցրեց՝ «իշխանություններին չծախվելու համար»: Ինչևէ՝ գյուղում համարյա բոլորին հասան այս էկո լամպերը, որը մի գուցե փոքր-ինչ կթեթևացնի նրանց հոգսը: Սա արդեն ութերրորդ սահմանամերձ գյուղն էր, որ այցելեցին երիտասարդները: Գյուղում մի կին վարկով փող էր վերցրել բանկից ու վերանորոգել իր տունը, որի վրա համարյա ամեն գիշեր կրակում են: Տունը շատ կոկիկ էր, սիրուն, մաքուր, հարմար ապրելու համար: Այս կնոջ արարքի մեջ լիքը հավատ կա: Ես համոզված եմ, որ սահմանից այն կողմ էլի մի էսպիսի կին կա, վերանորոգված սիրուն, կոկիկ տուն: