• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր տոնական վերջին ուսումնական տողանը

Վերջապես եկավ հունիսի 10-ը: Մենք բոլորս շատ էինք սպասում այդ օրվան: Մայր դպրոցում հավաքվել էր ամբողջ կրթահամալիրը և մեր շատ սպասված հյուրերը. Նիկոլ Փաշինյանը և Սարգիս  Հացպանյանը` իրենց ընտանիքների հետ: Նրանց հրավիրեցինք մարմարյա սրահ և մեր ուրախությունը կիսեցինք նրանց հետ: Այնուհետև մեր մեդիա ծաղկանոցից նրանց նվիրեցինք գեղեցիկ բույսեր: Ռոզա Գսպոյանը իր դասարանի հետ  կազմակերպել էր ուրախ մարմնամարզություն, որը բոլորիս թարմացրեց: Մենք նաև տեղեկացանք այն մասին, որ Տիար Բլեյանը սեպտեմբերի 4-ին ցանկանում է ունենալ Սպորտային համալիր և համոզված էր, որ կունենա, քանի որ ողջ ամառ շինարարներն աշխատելու են: Երգեցին մեր շատ սիրելի Մարիամ Փաշինյանը, Անուշիկը և իրենց մեկնաբանւթյունը պարով ցույց տվին գեղարվեստի 10-րդ դասարանցիները: Դրանից հետո մենք շատ սիրով շնորհավորեցինք մաթեմատիկայի ուսուցչուհի ընկեր Լիանային և Նոր դպրոցի երկվորյակ քույր և եղբորը` ծննդյան տոնի կապակցությամբ: Այդ ամենից հետո մեր բոլոր կրթահամալիրցիները պատրաստվում են գնալ լողավազան` լողալու, պաղպաղակ ուտելու, տոնական ճաշին մասնակցելու: Իսկ 14:30-ին մենք պետք է հավաքվեինք Մարմարյա սրահում` շարունակելու մեր հիասքանչ անվերջանալի տոնը: Բոլորս շատ ուրախ ենք և շարունակում ենք մեր զվարճալի օրը: