• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Երբ հանդիպում են շոգը, գիրքը, ջուրն ու ընթերցողը...

Նկարագրություն: 
Արդեն մեկ ամիս է՝ «Զանգակ» հրատարակչությունը քաղաքի տարբեր գրախանութներում, ընթերցասրահներում կազմակերպում է ընթերցանության պարապմունքներ, քննարկումներ, որին ակտիվ մասնակցում են կրթահամալիրի դասավանդողներն ու սովորողները: Ամառային ընթերցասերները այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցի լողափում էին: Ընթերցանության մասնակիցները քաղաքի դպրոցականներն ու կրթահամալիրի ամառային դպրոցի մասնակիցներն էին: Պարտեզ-ջուր-ընթերցանություն եռյակը թաց ու գունեղ մտքեր բերեց բոլորիս: Արևը կլոր էր, լողավազանը՝ կլոր, երկինքը՝ բարձր, ջուրն էլ՝ տաք…. ծիրանի ծառին փարված կլոր սեղանի շուրջ «Ջրային ընթերցանություն» էր, և քննարկման առարկան՝ Լյոնեբերգացի Էմիլի չարաճճիությունները: Ամառային ընթերցանության համակարգողներ Լեյլա Առաքելյան՝ «Զանգակ» հրատարակչություն, Մարի Գաբանյան՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր