• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն)

Հունիսի 2-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսը վարդապետություն է ուսուցանում նրան: Սուրբ Զատկից հետո` քառասուներորդ օրը, Քրիստոսը հավաքում է աշակերտներին(առաքյալներին) Ձիթենյաց լեռան վրա, փոխանցում նրանց իր վերջին խրատներն ու պատգամները և, օրհնելով նրանց, համբարձվում երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ Գործք Առաքելոցում. «Եւ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19):

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Ի դեպ, ջանգյուլումը կամ գնարբուկը հնում համարվել է գարնան դռների բացման ոսկե բանալի, իսկ հույները այն համարել են Ոլիպոսի դեղաբույս և անվանել դոդեկատեոն, որը նշանակում է 12 աստվածների ծաղիկ: ՈՒկրաինայում դեղաբույսը համարվում է կյանքի պաշտպան:

Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:  

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Մինչ օրս, մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում պահպանվել է այս գեղեցիկ ավանդույթը: 

Այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը  ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։

Դրանից հետո օրիորդները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին` լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ` բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար:

Աղբյուրը` http://www.araratian-tem.am/holdetails.php?id=1841

http://ar.newsarmenia.ru/arm1/20100512/42247007.html

http://med-practic.com/arm/6/view_avand.html