• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատառիկներ Ջավախքի մեր ճամփորդությունից

Նկարագրություն: 
Մեր եռօրյա ճամփորդությունն ավարտվեց ուշ գիշերին: Սեբաստացիական մեր փոքրիկ ընտանիքը երեք օր շարունակ ճամփորդում էր Ջավախք աշխարհում: Երեք օր շարունակ մենք միասին ապրեցինք, տեսանք, զգացինք, ուրախացանք, կատակեցինք, արտասանեցինք, քայլեցինք, պարեցինք, թրջվեցինք անձրևի տակ ու մի լավ մրսեցինք Փարվանա լճի ափին, շատախոսենինք ողջ գիշեր, լեզվական խաղեր խաղացինք ճանապարհներին ու զրուցեցինք Խաչիկ պապիկի և Մանուշակ տատիկի հյուրասեր ընտանիքում, նոր ընկերներ ձեռք բերեցինք Վալեի հայկական դպրոցում ու Վարձիա գնալու ճանապարհին, աչքներս չորս արած, մի լավ տնտղեցինք մեր դիմացի լեռները, որ գտնենք Թմուկ բերդը ու վերջապես գտանք, հեռվից զմայլվեցինք բերդի անառիկությամբ ու մոտիկից հատիկ-հատիկ ելումուտ արինք Թամար թագուհու քարանձավային քաղաքի բոլոր կացարաններն ու լաբիրինթոսները: Էլի շատ ու շատ հետաքրքիր բաներ տեսանք ու դրանց մասին դեռ կպատմենք: Աննա Պետրոսյան, քոլեջ
Բաժին: