• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորում ենք

Շնորհավորում ենք կրթահամալիրի խորհրդի նախագահ, սեբաստացի հայրիկ Արամազդ Ղալամքարյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Մարդն ի սկզբանե ստեղծվել է ազատ, ինքնուրույն: Աստված, դնելով մեր մեջ թե՛ վեհն ու Աստվածայինը, թե՛ քստմնելին ու անասնականը, հսկայական հարգանք է ունեցել եւ ունի մարդ արարածի հանդեպ, քանի որ միեւնույն ժամանակ օժտել է մեզ որոշում կայացնելու, ընտրելու ազատությամբ, կամքով, մտքով: Չգիտեմ, թե որքանով ենք մենք արժանի եղել այդ հարգանքին ու ազատությանը, բայց փաստը մնում է փաստ:

Ի չարը գործադրված ազատությունը ոչ այլ ինչ է, քան ինքնադատապարտում, սեփական հավիտենական կյանքի ավարտ: Եվ ուրեմն՝ ճշմարիտ խոսքեր են, թե՝ երբ մի այտիդ ապտակում են, մյուսն էլ դեմ տուր: Քանի որ եթե կա աշխարհում մի ճանապարհ, որով կարող ես մոլորյալին ետ բերել, բացել հոգիդ բռնաբարողի աչքերը, այդ ճանապարհը սերն է, հանդուրժողականությունը, բարությունը: Բռնությամբ բռնությանը, չարով չարին պատասխանելը միայն բազմապատկել ու ապագայում էլ բազմապատկելու է բռնությունը, ցավը, տառապանքը, եւ բազմապատկելու է այն հեռավորությունը, որ կա մարդուց մինչեւ Մարդ, Մարդուց մինչեւ Աստված: Այսինքն՝ սեփական ազատությունը, կամքն ու միտքն ի չարս գործադրողը միայն ու միայն վնասում է ինքն իրեն, ոչ երբեք՝ այտը դեմ տվողին:
Եվ հարաբերականորեն ասած, խփողն իջնում է, խփվողը՝ բարձրանում: Խաղաղության ու հաշտության ձգտելը, դրա համար ջանք թափելը, այսպիսով, ոչ միայն բարի է ինքնըստինքյան, այլեւ բարիք է բերում բռնացողին, քանի որ նրա հոգին փրկելու հնարավորություն է ստեղծում»:
Արամազդ Ղալամքարյանի ֆեյսբուքյան էջից: