• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծիսական ճամբարի տրամադրություններ՝ Վարդաձորից

Նկարագրություն: 
Ծիսական եռօրյա ճամբարի տրամադրությունները կփորձենք փոխանցել նկարաշարով : Առաջին կանգառը՝ Հայրավանքում էր, հյուրընկալ, գեղեցիկ, վեհ վանքը միշտ պատրաստ է հյուրեր ընդունել: Սևանն էլ երբևէ չի կորցնում իր հմայքը՝ հավերժահարսի պես: Թեթև նախաճաշից հետո, շարժվեցինք գյուղ, որտեղ մեծ ու փոքր մեզ էին սպասում: Գյուղում այդպես է ՝ նոր ու լավ լուրերը շուտ են տեղ հասնում ու բոլորին վարակում: Այցելեցինք գյուղի միջնակարգ դպրոց: Սիրով ու մեծ պատասխանատվությամբ ներկայացրին դպրոցը, շրջայց ունեցանք, ծանոթացանք, միասին ճաշեցինք, գրքեր նվիրեցինք: Փոխադարձ հրավերք արեցինք կրթահամալիր, որից շատ ուրախացան: Այնուհետ այցելեցինք գյուղի երկու սրբատեղիներ, քայլարշավ ունեցանք գյուղում: Տեղավորվեցինք մեր սիրելի Ռոբերտի հայրական մեծ, հարմարավետ ու լուսավոր տանը: Իսկական գյուղի մեծ ու հյուրընկալ ընտանիքի տուն է: Տեղավորվեցինք, համեղ հարիսան ճաշակեցինք, մի փոքր հանգստացանք, դե իհարկե՝ ֆուտբոլ խաղացինք, և հաջորդ օրվա համար պլաններ կազմելով, օրն ամփոփեցինք, ֆիլմ դիտեցինք, չմոռանամ ասել, որ շախմատային ֆլեշմոբն այս անգամ մասնակիցներ ունեցավ նաև Վարդաձոր գյուղից: Շարունակելի....