• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2016թ.

Աշխատանքի ճամբարը (այսուհետ՝ ճամբար) սովորողների և դասավանդողների համատեղ գործունեության կազմակերպման ձև է: Ճամբարի բովանդակությունը ներառում է.

  • ընդհանուր պարապմունքներ
  • նախագծային աշխատանք
  • միջավայրի ձևավորման տեխնոլոգիական աշխատանք
  • ներքին և արտաքին տարածքների բարեկարգման աշխատանք
  • պարտեզա-պուրակային աշխատանք
  • աշխատանք գյուղացիական տնտեսությունում
  • ընդմիջում
  • մշակութային հավաքներ
  • մարզական պարապմունքներ
  • հայրենագիտական արշավ:

Ճամբարը կամված է ջոկատներից: Ջոկատը ղեկավարում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողը, ով.

  • սովորողի աշխատանքի անվտանգ կազմակերպման պատասխանատուն է
  • ճամբարի ադամներին ծանոթացնում է կատարվելիք աշխատանքին, աշխատանքային կարգապահությանը, անվտանգ աշխատանքի կանոններին
  • կատարում է աշխատողների և աշխատանքի ամենօրյա հաշվառում
  • միջնորդում է կրթահամալիրի տնօրենին՝ ճամբարի անդամի հետ պայմանագիրը լուծելու:

Աշխատանքները կատարելու համար ջոկատին հատկացվում է տարածք, հանդերձարան, արտահագուստ, անհրաժեշտ գործիքներ, տեխնիկական միջոցներ: Ջոկատը պատասխանատու է դրանք սանիտարահիգիենկ պահանջների համապատասխան և աշխատող վիճակում պահելու համար:
Ճամբարի անդամ կարող է դառնալ սովորողը, ում տասնչորս տարին լրացել է: ճամբարի անդամի հետ կրթահամալիրի տնօրենը կնքում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր[1]: Ճամբարի աշխատողը վճարվում է համաձայն կատարած աշխատանքի որակի և ծավալի: 



[1] պայմանագիր կնքելիս պահանջվում «ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին», ՀՀ Աշխատանքային օրենսգիրք, հոդված 89, կետ 5