• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրազդանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի սովորողների խմբի ընդունելությունը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
25.04.2016թ.

Հրազդանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը (5 սովորող և 1 ուսուցիչ) Էկոտուր 2016-ի շրջանակներում կրթահամալիրում անցկացվող ուսումնական բաց պարապմունքներին մասնակցելու համար կրթական փոխանակումների ծրագրով ապրիլի 26-ին հյուրընկալվելու են կրթահամալիրում։ Կրթահամալիրում  խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.
1. ընդունելության պատասխանատու ճանաչել  Ավագ դպրոցին.
2. Մարթա Ասատրյանի ներկայացմամբ ընդունել ի կատարումն ընդունելության ծրագիրը (հավելված).
3. սնունդը` յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Մայր դպրոցի խոհանոց-լաբորատորիայում:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված
Ծրագիր

10:00    դիմավորում Մայր դպրոցում
10:00 - 11:00  շրջայց դպրոցում, կրթական պարտեզում
11:00              մասնակցություն «Բնական միջավայր, բնակչության աճ, սպառվող և վերականգնվող ռեսուրսներ»ուսումնական բաց պարապմունքին
11:50 - 12:00   այցելություն Գեղարվեստի ցուցասրահ
12:30    ճաշ
13:00    մարզական պարապմունք
14:00    մեկնում