Նկարագրություն:
Մայիսի 4-ին դասավանդողների շուրջտարյա դպրոցի պարապմունքի ժամին դասավանդողների հեծանվային ստուգարք էր նախատեսված: Ինչպես արդեն բոլորը տեղյակ են, մեր կրթահամալիրում իրականացվում է «Տրիաթլոն. հեծանիվ-լող-վազք» նախագիծը և՚ սովորողների, և՚ դասավանդողների համար: Բոլոր սեբաստացիները պետք է կարողանան հեծանիվ քշել, լողալ և վազել ու համապատասխան կարողություններ ձեռք բերելուց հետո՝ ստուգարք հանձնել այդ մարզաձևերից: Սա մեր հեղինակային մանկավարժության կրթական ծրագրի նոր բաղկացուցիչներից է: Երեկ առաջին համարձակները պատրաստ շարվեցին ստուգարքից առաջ: Հեծանվային շարասյունը գլխավորելու էր տիար Գևորգ Հակոբյանը: Ամեն ինչ պլանավորված էր, երթուղին՝ հաշվարկված, ամեն ինչ, բացի անսպասելի մրրկանման քամուց ու անձրևից: Լավ էր, որ նրանք արդեն վերադարձել էին ու այդ ժամանակ արդեն Դպրոց-պարտեզում էին: Հաջորդ շաբաթ՝ հաջորդ խմբի ստուգարքին անպայման լավ եղանակ կլինի: