• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նրանք, ովքեր հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը/Խաղարկային դատարան/

Նոր դպրոց

6-րդ դասարանցիներ

Ես հավատում եմ Ձմեռ պապիկին . ես իմ մայրիկին եմ հավատում, մայրիկները չեն սխալվում: Ես դիտել եմ բոլոր տեղերը. Էլ տոնածառի տակ, էլ դռան զանգի մոտ, բոլոր սենյակներում:

Ռոբերտ Կարապետյան 6-2 դասարան

Իհարկե Ձմեռ պապ կա : Նա պրում է հեռավոր Լապլանդիայում, նա չի հասցնում գա: Նա Լապլանդիային մոտ երկրների երեխաներին է նվերներ բաժանում: Մարդիկ կան ,որ գիտեն իրենց ծնողներն են Ձմեռ պապիկները: Ոչ դա այդպես չէ , ես նորից եմ կրկնում, որ Ձմեռ պապ կա: Ես ունեմ շատ փաստեր, և կարող եմ ապացուցել, որ Ձմեռ պապ կա:

Արայիկ Սահրադյան 6-2 դասարան

Ինձ թվում է , որ Ձմեռ պապ իսկապես կա. Նոր տարվա գիշերը ես տեսել եմ նրան, այդ պահին իմ բոլոր բարեկամները եղել են տանը, դա եղելէ Ռուսաստանում, նա նվերի վրա ինձ համար նամակ էր թողել իր ստորագրությամբ: Հաջորդ օրը ես նկատել էի նրա ոտքերի շատ մեծ հետքերը, որը տանում էր դեպի անտառ: Եթե հավատաս Ձմեռ պապիկին, նա միշտ էլ կա:

Գայանե Բաբայան 6-2 դասարան:

ես Հավատում եմ Ձմեռ պապիկին: Մեր դպրոցում արդեն երեք շաբաթ է, ինչ քննարկում ենք Ձմեռ պապի գոյությունը: Ես հավատում եմ Ձմեռ պապիկին, քանիոր ես ուզել էի քույրիկ, և նա բերեց: Պետք է բոլոր երեխաները հավատան հրաշքների, և նրանց ցանկությունները կկատարվեն: Ես մոռացա ասել, որ իմ ամբողջ ընտանիքը հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը:

Բաբայան Մարիա 6-1 դասարան