• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

9-րդ դասարանների ավարտական քննությունը նույնպես մեկնարկեց

Նկարագրություն: 
Քննություն կամ ինքնաստուգում մայրենի լեզվից

Կարծիք

Մոտ երկու ժամ հիացա մեր այս տարվա 9-րդ դասարանցիներով: Ես նրանց դաս չեմ տվել ու լավ չէի ճանաչում, բայց այս քննության ընթացքը բավարար էր նրանց մասին ամենալավ տպավորությունները կազմելու համար: Երկու ժամ շարունակ աշխատեցին բոլորը: Ոչ մեկը որևէ մեկին չհուշեց որևէ բառ կամ պատասխան: Թվաց, որ բոլորն էլ վստահ են իրենց գիտելիքների վրա և իրենց համար կարևոր է սեփական գիտելիքների դրսևորումը, առաջին քննությամբ ինքնահաստատվելը: Այսքանից հետո ինձ համար այնքան էլ կարևոր չեն նրանց ստույգ միավորները: Ինձ համար ամենակարևորն արդեն պարզել եմ: Մեր Ավագ դպրոցը գերազանց համալրում է ունենալու:   

Կարծիք ավելացնել