• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր Երևանի պատմության թանգարանում էինք

Դասերի ավարտից հետո մենք երեք դասարաններով  ուղևորվեցինք  դեպիԵրևանի պատմության թանգարան: Հենց մուտքից էլ երևաց, որ այնտեղ շատ հետաքրքիր է լինելու: Մենք տեսանք հին Երևանի հատակագիծը, իմացանք, որ այն ունեցել է 3 թաղամաս և 6 եկեղեցի, ինչպես նաև  շատ այգիներ, որոնցից ամենահայտնին եղել է անգլիական այգին: Հնում մեր քաղաքի անունը եղել է Էրեբունի:Այն կառուցել է Արգիշտի 1-ին թագավորը մ.թ.ա. 782 թվականին: Շատ հետաքրքիր էր Երևանի բերդը, որի բանալիները պահվում են հենց թանգարանում: Այնտեղ կային նաև քարե, բրոնզե, երկաթե դարերից պահպանված գործիքներ: Մեզ շատ էին հետաքրքրել կարասներն ու կուժերը, որոնց մեջ հնում հայերը գինի և գարեջուր են պատրաստել: Մի մեծ տակառի մեջ էլ կար մի կնոջ գանգ: Թանգարանում մենք տեսանք, թե ինչպիսի պայմաններում են ապրել հին երևանցիները, ինչ սպասք են օգտագործել, ինչ հագուստներ են կրել: Շատ հետաքրքիր էր Զատկի տոնին պատրաստված սենյակը` կենաց ծառով, գեղեցիկ զարդարված տոնական սեղանով: Պատմողը մեզ ասաց, որ Զատկի տոնը հին երևանցիները  Ամանորից էլ ավելի շատ էին կարևորում:

Մենք նաև խաղ խաղացինք:Իսկ վերջում էլ տեղի ունեցավ մեր երդման արարողությունը` երգեցինք Էրեբունի-Երևանը, հետո էլ խոստացանք սիրել, պահել ու պահպանել մեր քաղաք Երևանը: