Նկարագրություն:
Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր
Թանգարաններում արդեն իսկ ձևավորված ավանդույթների կողքին մշակվում են դպրոց - թանգարան, հասարակություն - թանգարան կապն առավել ամրապնդելու նախագծեր:
Թանգարանում կազմակերպվող դասերը գիտելիքներ փոխանցելու լավագույն ուղիներից են:
Թանգարանների, դրանց պատմության, ցուցադրության մասին սովորողների գրավոր նյութերը, ֆոտոշարքերը՝ որպես լեզվագործունեություն, նպաստում են սովորողների խոսքի մշակմանը, զարգացնում են նոր հմտություններ և կարողություններ: