• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Նարեկը»՝ Հայկական աստվածաշունչ

Լուսանկարում՝ Նարեկավանքից 2 կմ հեռու սրբավայր համարվող այն քարայրն է, ուր Գրիգոր Նարեկացին է ճգնել

Նարեկացու «Մատյանը» գրվել է «հարց միանձանց և բազմաց անապատականաց» խնդրանքով: Գիրքը Նարեկ է անվանել ժողովուրդը՝ համարելով «դեղ կենաց»: «Նարեկը» ստեղծվել է որպես «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ», և մենք, իմ խորին համոզմամբ, այն պիտի ընկալենք որպես աղոթամատյան՝  յուրօրինակ բժշկարան: Սա, բնականաբար, ամենևին չի նսեմացնում «Մատյան ողբերգության» ոչ գեղարվեստական, և ոչ էլ տաղաչափական բարձրարժեքությունը: Նարեկացու հանճարեղ գործը դիտարկել որպես գեղարվեստական երկ, նույն է, թե Աստվածաշունչը ընդունել որպես գեղարվեստական ստեղծագործություն:

Մի կողմ թողնելով գիտական լեզուն՝ բիբլիոթերապիան ու հերմենևտիկան, ունիվերսալ դաշտի տեսությունն ու ֆունդամենտալ դաշտի տեսությունը, ուղղակի ուզում եմ ասել՝ բացահայտեք Նարեկացուն՝ բացահայտելով ինքներդ ձեզ ու ձեր էությունը, մարդկանց ու տիեզերքը… 

«Նարեկը»՝  Հայկական աստվածաշունչ

Մեր մեծերը. Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացին՝ երաժիշտ

«Ի սկզբանէ էր բանն. եւ բանն էր առ Աստուած». նարեկաբուժություն

«Նարեկը»՝ համամարդկային արժեք

«Նարեկը»` ունիվերսալ քերականության տեսության դիտանկյունից

Նարեկացու խոսքի գիտական հիմնավորումը. ֆունդամենտալ դաշտի տեսություն

Հերմենևտիկան՝ «Նարեկի» ուսումնասիրման և բացահայտման մեթոդ

Նարեկը՝ բիբլոթերապիայի միջոց

«Նարեկը»՝ հոգեբուժության գիրք

Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ

Նաև՝  «Գրիգոր Նարեկացի», մեդիափաթեթ

Լուսանկարը՝  Արևմտյան Հայաստան|Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա| ֆեյսբուքյան էջից

Նունե Մովսիսյան