• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ

«Նարեկը» դարեր շարունակ ճանաչվել է որպես աղոթագիրք...

Կարդում է Սոս Սարգսյանը

Թող որ զորությամբ գթառատ սիրուդ՝ ծառայիս հանդեպ.
Որ դավանում է անունդ անձկալի,
Ձմռան բքաշունչ հողմերը փոխվեն մեղմանուշ հովի,
Խոլ մրրիկները՝ ախորժ զեփյուռի,
Ահն ու տագնապներն այս չարակասկած՝ մեծ վստահության,
Աղետը պատժի՝ անանց բերկրության,
Վիշտն ու թախիծը՝ հոգևոր անհատ խրախճանության,
Ալեկոծությունն այս փոթորկահույզ՝ խոր խաղաղության,
 
 
Ու թևարկումներն հասցեն անվրեպ՝
Ապահով, անդորր նավահանգստի...
Աղաչում եմ մեծ, անփոփոխելի
Ու ամենազոր տերության հոգուդ,
Առաքի'ր, գթա'ծ, ցողդ քաղցրության,
Ներազդի'ր հոգուս և զգայության տիրակալ մտքիս՝
Օժտի'ր բազմաձիր, առատապարգև
Որ ամենալիր քո շնորհներով:
Հերկի’ր բանական անդաստանները
Իմ այս մարմնեղեն կարծրացած սրտի,
Որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգևոր…
 
Հ.Գ. Նրանք, ովքեր ուզում են շարունակել Ճաշոցի ընթերցումները, կարող են օգտվել qahana.am և grabar.am կայքերից