• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրքի շնորհանդես Կոմիտասի թանգարանում

Նկարագրություն: 
Մարտի 17-ին կայացավ Արթուր Շահնազարյանի «Կոմիտաս» գրքի շնորհանդեսը Կոմիտասի թանգարանում։ Հեղինակը ներկայացրեց գիրքը, դրա ստեղծման պատմությունը։ Շնորհակալություն հայտնեց ինչպես գրքի ստեղծմանը նպաստած գործընկերներին, այնպես էլ շնորհանդեսի կազմակերպիչներին։ Արթուր Շահնազարյանը նախորդ տարիներին լույս տեսած իր գրքերից մի քանիսից մեկական օրինակ նվիրեց թանգարանին։ Շնորհանդեսն իրենց կատարումներով պատվեցին Երևանի կամերային երգչախումբը (ղեկավար՝ Հարություն Թոփիկյան) և «Ակունք» ազգագրական համույթը։