• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարունը լավ ենք սկսել

Այսօր կայացավ մեր երկար սպասված մասնագիտական փորձառությունը Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Անգլերենի խորացված ուսուցման սովորողների մեր խմբի համար հետաքրքիր էր մտնել այն ուսումնական հաստատությունը, որտեղ մեզանից շատերը շարունակելու են իրենց ուսումը ավագ դպրոցն ավարտելուց հետո: Մեզ սիրով ընդունեցին մանկավարժության և օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնում: Դա այն ամբիոնն է, որն ամեն տարի ուսանողներին մեր կրթահամալիր է ուղարկում մանկավարժական պրակտիկայի համար: Ամբիոնի վարիչ Մելանյա Աստվածատրյանը մեր խումբը բաժանեց երեք մասի և մենք 4-5 հոգանոց խմբերով ներկա գտնվեցինք տարբեր դասասենյակներում ընթացող դասերին: Վերջում մեզ ուղեկցեցին երեք հարկանի նորաբաց գրադարանը, որն այժմ դարձել է համալսարանի հպարտությունը: Հետաքրքիր էր նաև գրադարանի երրորդ հարկում գտնվող Վալերի Բրյուսովի թանգարանը: