• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Մեզ չեն կանգնեցնի անձրևն ու քամին

Նկարագրություն: 
Այս անգամ էլ` Մայրավանք... Միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ որոշեցինք բարձրանալ Սոլակի բարձունք և անկախ անձրևից, անկախ քամուց, անկախ ցեխոտ և նեղլիկ ճանապարհներից` այսօր հաղթահարեցինք այն: Նախ՝ հավաքվեցինք դպրոցում, մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին և շարժվեցինք: Անկախ անձրևային եղանակից` սովորողները պատրաստ էին ճամփորդության: Հասնելուն պես նախաճաշեցինք ու սկսեցինք մեր վերելքը: Սովորողները վստահ քայլերով, անձրևին ընառաջ, մեկը մյուսին օգնելով բարձրանում էին: Երբ բարձրացանք առաջին հատվածը, Տաթևը ցույց տվեց վանքը, որը այնքա˜ն հեռվում` մառախուղի մեջ էր երևում: Երկար քայլելուց հետո, վերջապես, մոտեցանք կիսավեր Մայրավանքին: Մեր ճամփորդ սովորողներն ասում էին. «Միայն սեբաստացիները այս եղանակին կհաղթահարեին այս ճանապարհը»: Ա՜յ, սա բարձունք էր, ա՜յ, սա հաղթահարում էր: