• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնառության պայմանագրի լուծման մասին

ՀՐԱՄԱՆ N 12-036
24.02.2012 թ.

Գեղարվեստի ավագ դպրոցի 12-2 դասարանի սովորողներ Համլետ Մխիթարյանը և 11-1 դասարանի սովորող Արման Ղարիբյանը 2012թ. փետրվարի 15-ին հանցավոր համաձայնությամբ գողացել են 10-2 դասարանում տեղադրված 330.000 դրամ արժողությամբ պրոյեկտորը, դուրս բերել շենքից, վաճառել երրորդ անձի: Ավագ դպրոցի ղեկավարների և սովորողների ջանքերով գողությունը բացահայտվել է, պրոյեկտորը վերադարձվել է, կրթահամալիրին հասցված նյութական վնասը վերականգնվել:

Ղեկավարվելով կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով՝ 2011-2012 ուստարվա ուսումնառության պայմանագրով որոշված սովորողի պարտականությունները կոպիտ ձևով խախտելու համար լուծել Համլետ Մխիթարյանի և Արման Ղարիբյանի ուսումնառության պայմանագիրը և ս.թ. փետրվարի 28-իցնրանց հեռացնել ավագ դպրոցից:

Գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավարինհանձնարարել հրամանից բխող համապատասխան ձևակերպումներ կատարել:

Հրամանին անհատապես ծանոթացնել Համլետ Մխիթարյանին և Արման Ղարիբյանին:

 

 

            Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան