Նկարագրություն:
Ավագ դպրոցի սովորողների այսօրվա ճամփորդությունը Եղիպատրուշ գյուղ տպավորիչ էր ու հետաքրքիր: Եղիպատրուշ գյուղը Արագածոտնի մարզի հնագույն գյուղերից է, ունեցել է նաև Մռավյան, Տանջլու անվանումները; Ըստ գյուղացիների Եղիպատրուշ անվանումը ունի երկու ստուգաբանություն, առաջինը, որ նշանակում է չհասունացած ցորենի հասկ և երկրորդ` եղի, յուղի պատրույգ: Գյուղը ունի հնավայրեր` Գնթունիների դամբարանները, 5-րդ դարում կառուցված եկեղեցուց մասունքներ, զույգ խաչքարերը` որդան կարմիրով ներկված զարդանախշերով, հին գերեզմանատունը, Ծակ քարը, որը ,ըստ գյուղացիների , հրաշագործ է, Սուրբ Գևորգ սրբատեղին և ,իհարկե, եռահարկ Սուրբ Աստվածածին եկեղեցին: