• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր ձիարշավարանում, իսկ վաղը` չգիտեմ ուր...

Նկարագրություն: 
Միջին դպրոցի 6-րդ դասարանցիները եղան ձիարշավարանում: Շատ հետաքրքիր էր ծանոթությունը ձիերի հետ: Բոլորն ունեին անուններ, բնավորություններ և այլ մանրամասն տեղեկություններ, որոնց հետ մեզ ծանոթացրեցին նրանց խնամքով զբաղվողները: Իմացանք, թե ինչպես են սնվում, ինչ հաճախականությամբ: Սկզբում նրանց կերակրեցինք մեր տարած մրգերով, շաքարով, իսկ հետո, ինչպես ամեն ինչ այս կյանքում, սկսվե՜ց. -Դե, ձի ջան, մեզ ման տուր տեսնեմ...