• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էներգախնայողությունը լուրջ հիմնախնդիր է Հայաստանում

 

Էներգախնայողությունը`ապրելակերպ է, որը կարող է նպաստել մեր միջավայրի բնապահպանական խնդիրների լուծմանը: Սա այն հիմնախնդիրներից է, որի մասին խոսվեց այսօրվա «Ուրբաթ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում:

Երբ սեղանի շուրջը հավաքվեցին լրագրողներն ու տարբեր հեռուստատեսությունների ներկայացուցիչները, Հրանտ Սարգսյանը` «Տապան» էկո-ակումբի ղեկավարը սկսեց խոսել «Էներգախնայողությունը Հայաստանում» հիմնախնդրի, դրա հնարավոր լուծումների և Էներգախնայողության միջազգային օրվան նվիրված փառատոնի մասին:

Փառատոնը կազմակերպել է Spare-ԷՌՕԴԾ միջազգային կրթական նախագիծը, որն ի դեպ  5-րդ տարին է  ինչ նշվում է աշխարհի 20 երկրներում:

Փառատոնի նպատակն էր բարձրացնել էներգախնայողության հարցեր, սպառվող էներգետիկ ռեսուրսները փոխարինել այլընտրանքային ձևերով:

«Հասարակությունը պետք է վատնող և սպառողից վերափոխվի խնայողի, պետք է խնայի ռեսուրսները, մտածի իր հետագայի մասին»,-ասում էր Հրանտ Սարգսյանը: Այս հիմնախնդիրը կլուծվի  էկո-դաստիարակությամբ: Այժմ Հայաստանի շատ դպրոցներում ուսուցանվում է «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» դասը: Սովորողները դասն անցնում են որպես լրացուցիչ առարկա: Կա համապատասխան դասագիրք և մեթոդական ձեռնարկ:

Ասուլիսի ընթացքում այժմյան Հայաստանյան հետազոտություններին և վիճակագրությանը ծանոթացրեց Էներգետիկայի նախարարության զարգացման վարչության պետ Լևոն Վարդանյանը: Նրա դիտարկումները ցույց էին տվել, թե ինչ մեծ պոտենցիալ ունենք էներգախնայողության գործում, սակայն նա ցավով նշեց, որ ֆինանսական ներդրումները  շատ քիչ են և մեծ արդյունքների սպասելը դեռ վաղ է:

«Էներգետիկայի ոլորտը դժվար է կառավարել Հայաստանում, քանի որ այն դեռևս չի գնահատել, թե որտեղ, ինչքան և ինչ տիպի էներգիա է ծախսվում»,- նշեց Լևոն Վարդանյանը:

Ասուլիսի վերջում լրագրողներից ոմանք որոշեցին հարցուփորձ անել մեզանից և հասկանալ, թե ինչպիսի էկո-դաստիարակություն ենք ստանում մեր կրթահամալիրում: Հաճույքով կիսվեցինք նրանց հետ գաղափարներով: