Այն սին մեղքերը, որոնցով փաթաթել ենք ինքներս մեզ ու խեղդամահ ենք անում, ստեղծված են մեզ մեր դեմ հանելու, կռվացնելու համար: Աստծուն նմանվել փորձելով՝ մենք դառնում ենք մեղսագործ քահանաներ, ովքեր անկարող են զսպել իրենց աշխարհիկ ցանկությունները, սպանել բնազդներն ու հոգու արատները. դրանք նույնպես անմահ են: