• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա միասնական սեմինար-կլոր սեղան

Այսօր կայացավ մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա միասնական սեմինարը, որը բաժանված էր խմբերի: Այս խմբի սեմինարավարներն էին Վեներա Խառատյանը և Անահիտ Եղյանը: Ներկայացվեցին բնագիտական առարկաների դասավանդման նախագծային մեթոդները: Ուսուցման մեթոդը մանկավարժական գործունեության մի միջոց է, հնար, հիմնական գործիք, որով իրականացվում է դասավադողի և սովորողի համագործակցությունը՝ ուղղված ուսումնառության նախանշված արդյունքին: Նախագծային մեթոդն առաջարկում է ավելին, քան ավանդական կրթության և դպրոցի շրջանակը, կենտրոնանում է առօրյա կյանքի խնդիրների լուծման վրա և կարևորում սովորողների հմտությունները և փորձառությունը:

Այնուհետև կրթահամալիրի սովորողները ներկայացրեցին իրենց կողմից իրականացված լավագույն նախագծերը: