• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագիտա-տեխնիկական ստուգատեսը շարունակվում է

Մեր բոլորիս սիրելի ուուցիչ Հակոբ Հակոբյանի հիշատակին նվիրված  բնագիտա-տեխնիկական ստեղծագործական հանրակրթական ամենամյա ստուգատեսը շարունակվում է: Ստուգատեսի պատասխանատու-տնօրեն է նշանակվել ընկեր Գնել Հարությունյանը: Նա պատմում է, որ ստուգատեսը նպատակ ունի ուսումնասիրել, բացահայտել ու ցուցադրել բնագիտության, տեխնիկական ստեղծագործության ոլորտում կրթահամալիրում կուտակած փորձը, «բնագիտություն» առարկան դարձնել ավելի գրավիչ ու հետաքրքիր սովորողների համար: 

Կրթահամալիրում հյուրընկալած Հայաստանում “GIGO” գերմանական ուսուցողական կոնստրուկորների խանութ-սրահի ներկայացուցիչները մեզ ներկայացրեցին հետաքրքիր IQ խաղեր, կոնստրուկտորներ, որոնց նպատակն է սովորղների մոտ զարգացնել տարածքային-կառուցողական մտածողությունը, ու «բնագիտություն» առարկան դարձնել ավելի հետաքրքրաշարժ:

«Տիգրան Հայրապետյան» գրադարանի կողմից կազմակերպած բնագիտական ցուցահանդես-վաճառքին այցելում եմ նաև մեր կրտսեր ընկերները: Նրանց համար նույնպես հետաքրքիր է «բնագիտություն» առարկան բացահայտել խաղերի ու գլուխկոտրուկների միջոցով: 

Կարինե Կիրակոսյան,

Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան: