• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատեսի միասնական սեմինար-կլոր սեղանը

 Բնագիտա-տեխնիկական ստեղծագործական հանրակրթական ամենամյա ստուգատեսի 2-րդ օրվա ծրագիրը կրկին հագեցած էր: Այն ամփոփվեց կրթահամալիրի աշխատողների ամենշաբաթյա միասնական սեմինար-կլոր սեղանով:

Աշխատեցինք խմբերով: Իմ խմբի հետ սեմինարն անցկացրեցին Հասմիկ Նալբանդյանն ու Սուսան Սահակյանը:

Սեմինարի թեման՝ «Բնագիտությունը դպրոցում»:

Յուրաքանչյուրը ներկայացրեց սովորողի բնագիտա-տեխնիկական գործունեության կազմակերպման սեփական փորձը, այլոց փորձի ուսումնասիրությունը:

Որպես իր փորձի նկարագրություն ու եզրակացություն՝ Հասմիկ Նալբանդյանը առանձնացրեց «Բնագիտական գիտելիքների անհրաժեշտությունը դասվարների և դաստիարակների համար», «Երեխաները`երեխաների համար. «Բնագետիկ» ամսագրի ծնունդը 2006-07թթ», «Բնագիտական խաղալիքներ», «Գիտական լեզվամտածողություն» կետերը:

Բնագիտությունը դպրոցում ամենուր է. նախակրթարանում ուսուցվում է դիտարկումների-խաղերի-փորձերի շնորհիվ. բերվեցին  օրինակներ:

Միջին դպրոցում՝ էլի փորձեր, որոնք հանգեցնում են  կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը:

Ավագ դպրոցում բնագիտությունն ուսումնասիրվում է նախագծերի միջոցով. արդյունքում ստեղծվում են սարքեր, մոդելներ:

Ընդգծվեց  համապատասխան գրականության թարգմանությունների դերը:

Էկոլոգիական ծրագիրը կարևորվեց  որպես բնագիտական կրթության շարունակություն:

Սուսան Սահակյանը ներկայացրեց Միջին դպրոցի սովորողների «Մենդելեևի աղյուսակ» աշխատանքը, որը, որպես ուսումնական նյութ, հետաքրքիր է և ուսանելի, նկարագրեց ուսումնական ճամփորդությունները: