Մոտենում է մեր առաջին Հանրապետության տոնը: Ի՞նչ եք ասում, նոր բարձունքներ չհաղթահարե՞նք:
Սեպտեմբերին մենք միայն մի քանիսը նվաճեցինք, իսկ մեր Հայրենիքը բազում բարձունքներ ունի, որ սպասում են մեզ: Սպասում են մեր դրոշին, որ իրենց գագաթին է ծածանվելու:
Պետության նախաձեռնությամբ բոլոր հանրակրթական առարկաներից անց են կացվում օլիմպիադաներ:
«Հասարակագիտություն» առարկան անհասկանալի պատճառներով այդ ցանկից դուրս էր մնացել: Այդ բացը լրացնելու նպատակով, կրթահամալիրի հասարակագետներով որոշեցինք նախաձեռնել բաց օլիմպիադա:
Օլիմպիադան ընթանալու է երկու փուլով: Առաջին փուլը կանցկացվի առցանց:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանը կրթահամալիրի տնօրենի խորհրդակցական մարմին է, կրթահամալիրի իրավական կրթության ուսումնական-արտադրական լաբորատորիա: