• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական նախագիծը համալրվում է փորձառությամբ

Այսօր` 2013 թ.-ի մայիսի 30-ին Աշոտ Տիգրանյանի ղեկավարությամբ ուղևորվեցինք Հայաստանի ազգային արխիվ հանդիպելու տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ, որպեսզի մշակենք <<Բռնադատվածներ>> նախագծի արխիվային փաստաթղթերի հետ աշխատելու ժամկետները և կարգը:

Պարոն Վիրաբյանը սիրով համաձայնեց աջակցել մեզ, պատասխանելով ծագած հարցերին, ինչպես նաև խոստացավ տրամադրել առանձին աշխատանքային սենյակ աշխատանքները բարեխղճորեն կատարելու համար:

Մենք հրաժեշտ մաղթեցինք միմյանց շատ դրական տրամադրված և պայմանավորվեցինք հանդիպել հինգշաբթի օրը` մայիսի 2-ին 14-00-ին, բեղուն կերպով աշխատանքներ ծավալելու նպատակով: