Բազմաբովանդակ էին, հետաքրքիր, և ընթերցելու ընթացքում հասկանում էի, որ Կոմիտասն իր նամակներից մի քանիսում բարձրացնում էր այնպիսի խնդիրներ, որոնք այսօր էլ կան ու մինչև հիմա էլ չեն ստացել լուծումներ: Զարմանալի է, ցավոտ: Թվում է. այդ ամենը գրելուց նա տեսնում էր, թե հիմա ինչ է կատարվում: Ամեն ինչ ավելի լուրջ է այսօր, քան տարիներ առաջ, երբ գրում էր իր ցավը, մտահոգությունը հայրենիքի մասին: