• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտակների ակումբի ծրագիր

  • Ակումբը հանդես կգա ուսումնասիրություններով և հրապարակումներով, որոնք կվերաբերվեն ուսումնական տոնացույցի ամենատարբեր բաղադրիչներին(նման փորձ արդեն կա)
  • Կարող է հանդիսանալ համակազմակերպիչ՝ Տիգրան Հայրապետյան օրեր, Հաղթանակի և խաղաղության օր, Հանրապետության օրեր, Ճամբարներ: Կազմակերպիչ՝ Համբարձման տոն:
  • Որպես իրադարձություններ կմասնակցի հայերեն լեզվով կազմակերպվող առաջնություններին, ինչես հեռուստաընկերությունների կողից կազմակերպված, այնպես էլ առանձին կազմակերպությունների կողմից՝ համապատասխան հրավերների պարագայում:
  • Ակումբի գաղափարների տարածման նպատակով, նախատեսվում է կազմակերպել դպրոցականների քաղաքային մրցաշար: Այն իր մեջ կարող է ներառում է մի քանի փուլեր: Այդ մրցաշարի ծրագիրը կներկայացվի առանձին:
  • Ակումբի անդամների մի մասը կաշխատեն 2013-2016 զարգացման ծրագրի հինադրույթների ուղղությամբ:
  • Մայիս ամսին, նախատեսվում է կազմակերպել համապետական առաջնություն, որին կմասնակցեն թիմեր ՀՀ բոլոր մարզերից, Արցախից և Ջավախքից:
  • Ակումբը կշարունակի հարստացնել իր բլոգը, նպատակ ունենալով այն դարձնել ենթակայք կամ կայք:
  • Կշարունակվեն նախորդ փուլերում առաջ քաշված ծրագրերի իրագործումը:
  • Այս կետերը հանդիսանում են հիմնային և չեն ներառում իրենց մեջ ակումբի գործունեության ամբողջական փաթեթը: