Թվում է՝ Հայաստանը գիտենք՝ լայնքով ու երկայնքով: Բայց ահա եղանք Վայոց Ձորի Հերհեր գյուղում: Ի՜նչ գեղեցկություն՝ անծանոթ, վայրի...
Հայաստանն իր ժայռեղեն ծալքերում այնպիսի գաղտնիքներ ունի, որ չես ակնկալում: Եթե չունենայինք այդ ձորերն ու քարափները, ժայռերն ու լեռները, հնարավորություն՝ դրանք տեսնելու, ճանաչելու, բացահայտելու, ի՞նչ կլիներ: