Պատումը ներկայացրել է 9-րդ դասարանի սովորող Հրակ Ժիլաքյանը։ Նրա ընտանիքը վերջերս է Հայաստան տեղափոխվել Լիբանանից, և Հրակը դեռևս դժվարանում է գրել արևելահայերենով, գրել է արևմտահայերեն։
Մեր բարձունքը Իշխանասարն էր։ Սկսեցինք վերելքը, բայց գագաթին հասան միայն մի քանի սովորողներ, մյուսներս բարձրացանք մինչև լեռան կեսը: Իջնելիս սկսվեց ուժեղ անձրև: Գագաթից իջնողները մնացին անձրևի տակ, բայց ամենակարևորն այն է, որ կարողացան հաղթահարել այդ հսկա բարձունքը:
Մի պահ, ուղղակի կանգնած նայում էինք և բառեր չէինք գտնում արտահայտելու մեր զգացողությոնները։ Հետո սկսեցինք, ուսումնասիրել տարածքը. այստեղ պետք է կանգ առնեմ, քանի որ ամենուր իրենց էկոլոգիական ոտնահետքն էին թողել մեր ուտող-խմող քաղաքացիները:
Սեպտեմբերի 20-ը 3.2 դասարանը անց կացրեց Բջնիում: Վերադառնալիս սովորողները կիսվեցին իրենց տպավորություններով, իսկ հետո ճանփորդության մասին պատմեցին իրենց բլոգներում:
Ո՛չ առաջին անգամ էր, ո՛չ վերջին. նորից գնացել էինք՝ հաղթահարելու, նվաճելու, հիանալու, ապրելու միասին։ Օրեր, որ վերջ չեն ունենա, այլ լուսավոր մի հետք կթողնեն յուրաքանչյուրիս հոգում։ Իմ տեսածը, զգացածը, ապրածը իմ լուսանկարների շարքում։