Սևան քաղաքի հարևան Գոմաձոր գյուղի անմիջապես կողքին է գտնվում Մեծըփ բարձունքը:
Մեծըփ լեռն ունի ծովի մակարդակից 2220մ, ստորոտից մինչև գագաթ` 700մ բարձրություն: Գագաթին փոքրիկ մատուռ կա, որը, գյուղի բնակիչների հավաստիացմամբ, հողի տակ էր եղել, բացել են, վերանորոգել:
Սարի գագաթից երևում է Սևան քաղաքը և Սևանա լիճը: