Հարգելի գործընկեր, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է համակարգելու 2022-2023 ուսումնական տարվա օրացույցով որոշված հունվարյան ճամբարում կազմակերպվող հանրակրթական ստուգատեսները՝
- Հանրակրթական դիջիթեք 2023
- բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
- մարմնամարզության
- ազգագրական փառատոն
- արտադրությամբ ուսուցման։
Համակարգման հայտը խնդրում ենք լրացնել մինչև դեկտեմբերի 16-ը։
Ստուգատեսի համակարգողը՝
- ծանոթ է ստուգատեսի կազմակերպման կարգին.
- կազմում է ստուգատեսի նախագիծը և կցում է համակարգման համար ներկայացվող հայտին.
- վարում է ստուգատեսի բլոգը.
- պատրաստում, տարածում է հայտարարությունը.
- բլոգում հրապարակում է շաբաթվա օրացույցը, շաբաթվա ամփոփումը.
- աշխատում է դպրոցների համակարգողների/պատասխանատուների, նախագծերի ղեկավարների հետ։
Նախագծին ներկայացվող պահանջները՝
- նպատակը, խնդիրները.
- ժամկետները.
- մասնակիցները.
- նկարագրությունը.
- օրացույցը։