• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատեսները համակարգողների մրցույթ

Հարգելի գործընկեր, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է համակարգելու 2022-2023 ուսումնական տարվա օրացույցով որոշված հունվարյան ճամբարում կազմակերպվող հանրակրթական ստուգատեսները՝

  • Հանրակրթական դիջիթեք 2023
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
  • մարմնամարզության
  • ազգագրական փառատոն
  • արտադրությամբ ուսուցման։

Համակարգման հայտը խնդրում ենք լրացնել մինչև դեկտեմբերի 16-ը։

Ստուգատեսի համակարգողը՝

  • ծանոթ է ստուգատեսի կազմակերպման կարգին.
  • կազմում է ստուգատեսի նախագիծը և կցում է համակարգման համար ներկայացվող հայտին.
  • վարում է ստուգատեսի բլոգը.
  • պատրաստում, տարածում է հայտարարությունը.
  • բլոգում հրապարակում է շաբաթվա օրացույցը, շաբաթվա ամփոփումը.
  • աշխատում է դպրոցների համակարգողների/պատասխանատուների, նախագծերի ղեկավարների հետ։

Նախագծին ներկայացվող պահանջները՝

  • նպատակը, խնդիրները.
  • ժամկետները.
  • մասնակիցները.
  • նկարագրությունը.
  • օրացույցը։