Հոկտեմբերին Երևան է այցելելու ֆրանսիահայ երաժիշտ, Ֆրանսիայում «Ակն» երգչախմբի և Փարիզի «Եկեղեցական երգեցողության» ուսման կենտրոնի ղեկավար, հայ եկեղեցական երաժշտության ձայնեղանակների մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ Արամ Քերովբեանը, իր կնոջ՝ Վիրճինիա Քերովբեանի հետ: Նրանք նախատեսում են Երևանում և Վայոց Ձորի մարզի Արատեսի դպրական կենտրոնում իրականացնել «Ձայնաշխարհ. միաձայն երգեցողության աշխատանոց» ծրագիրը:
Բոլորս հնարավորություն ունենք հոկտեմբերի 13-15-ին Երևանում (Յառաջ հիմնադրամի կենտրոն, Լեռ Կամսար 29) և հոկտեմբերի 18-20-ը Վայոց Ձորի մարզի Արատեսի դպրական կենտրոնում հանդիպելու, շփվելու մեր երաժիշտ ազգակիցների հետ և մասնակցելու նրանց աշխատանոցներին:
Մասնակցությունը՝ անվճար:
Աշխատանոցների համակարգող՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
Աջակցող հիմնադրամներ՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ, «Յառաջ» հիմնադրամ:
Համակարգող՝ Հասմիկ Մաթևոսյան։ Հեռ. 093 691-692, էլ. հասցե՝ [email protected]։