• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք մասնակցելու

Հոկտեմբերին Երևան է այցելելու ֆրանսիահայ երաժիշտ, Ֆրանսիայում «Ակն» երգչախմբի և Փարիզի «Եկեղեցական երգեցողության» ուսման կենտրոնի ղեկավար, հայ եկեղեցական երաժշտության ձայնեղանակների մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ Արամ Քերովբեանը, իր կնոջ՝ Վիրճինիա Քերովբեանի հետ: Նրանք նախատեսում են Երևանում և Վայոց Ձորի մարզի Արատեսի դպրական կենտրոնում իրականացնել «Ձայնաշխարհ. միաձայն երգեցողության աշխատանոց» ծրագիրը:

Բոլորս հնարավորություն ունենք հոկտեմբերի 13-15-ին Երևանում (Յառաջ հիմնադրամի կենտրոն, Լեռ Կամսար 29) և հոկտեմբերի 18-20-ը Վայոց Ձորի մարզի Արատեսի դպրական կենտրոնում հանդիպելու, շփվելու մեր երաժիշտ ազգակիցների հետ և մասնակցելու նրանց աշխատանոցներին:

Մասնակցությունը՝ անվճար:

Աշխատանոցների համակարգող՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Աջակցող հիմնադրամներ՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ, «Յառաջ» հիմնադրամ:

Համակարգող՝ Հասմիկ Մաթևոսյան։ Հեռ. 093 691-692, էլ. հասցե՝ [email protected]։