• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հպարտ եմ , որ մեր՝ Թբիլիսիի 37-րդ դպրոցը այսպիսի բարեկամ է ձեռք բերել...

Թամար Չխեիձե
Թբիլիսիի 37-րդ դպրոցի դասավանդող
 
Ես ուրախ եմ ու երջանիկ, որ այսօր մեր պատվիրակութունը հյուրընկալվում է մեր բարեկամ,  մեր ժողովրդի համար սրտացավ և շատ ջերմ հայ ժողովրդի մոտ:  Առաջին անգամ եմ Երևանում, հիացած եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով: Ես կարտահայտվեմ բարձրաձայն, որ այս կրթահամալիրը նրբաճաշակ մակարդակի, բարձր ներքին կուլտուրայի և բարձր գաղափարներով մարդկանց մի խումբ է,  որտեղ շատ փոքր տարիքից երեխաների մոտ սերմանում են մարդկային  բարձր արժեքներ:  Հպարտ եմ , որ մեր՝ Թբիլիսիի 37-րդ  դպրոցը այսպիսի բարեկամ է ձեռք բերել: Շնորհակալ ենք պարոն Աշոտ, որ այսպիսի ջերմություն և սեր ցուցաբերեցիք: Տիկին Ռինա դուք հանդիսանում եք,  երկու երկրների բարեկամության կամուրջ , որը երբեք չի մոռացվի երկու բարեկամական ժողովուրդների կողմից…Շնորհակալ ենք և ասում ենք մինչ նոր հանդիպում, այլ թե ոչ ցտեսություն: