• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորանք ու բարեմաղթանք

Ողջույն, կրթահամալիր:
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:  Սիրելի սովորողներ, այս օրը  ձեզ համար նոր հույսերի, մեծ հաջողությունների հասնելու և ինքնորոշվելու սկիզբ է ու ժամանակ, երբ կարող ես դնել նոր նպատակ և իրագործել այն: Ցանկանում եմ ձեզ հետաքրքիր ուսումնական տարի, աշխատասիրություն, համառություն,համոզվածություն ձեր ուժերի նկատմամբ, ուսումնական նոր վերելքների  հաղթահարում: Իսկ այդ հարցում ձեզ կօգնեն մեր կրթահամալիրի ուսուցիչները:
Սիրելի գործընկերներ: Ցանկանում եմ ձեզ առողջություն, համբերություն, ստեղծագործական տրամադրություն, երջանկություն, բարեկեցություն: Սիրում եմ Ձեզ: Միշտ ձեր` Էլյա Հերգնյան