• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորանք ու բարեմաղթանք

Ողջույն, կրթահամալիր:
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:  Սիրելի սովորողներ, այս օրը  ձեզ համար նոր հույսերի, մեծ հաջողությունների հասնելու և ինքնորոշվելու սկիզբ է ու ժամանակ, երբ կարող ես դնել նոր նպատակ և իրագործել այն: Ցանկանում եմ ձեզ հետաքրքիր ուսումնական տարի, աշխատասիրություն, համառություն,համոզվածություն ձեր ուժերի նկատմամբ, ուսումնական նոր վերելքների  հաղթահարում: Իսկ այդ հարցում ձեզ կօգնեն մեր կրթահամալիրի ուսուցիչները:
Սիրելի գործընկերներ: Ցանկանում եմ ձեզ առողջություն, համբերություն, ստեղծագործական տրամադրություն, երջանկություն, բարեկեցություն: Սիրում եմ Ձեզ: Միշտ ձեր` Էլյա Հերգնյան

Կարծիք

Թանկագին Էլյա ջան, մենք էլ Ձեզ ենք շատ սիրում, որովհետև դու այնքա`ն բացառիկ ես...... Ձեր աննման արտաքինը և շատ գեղեցիկ, հարուստ ներաշխարհը խիստ ներդաշնակ են, շնորհակալ ենք Ձեզ, որ այդքան սրտից բխած բարի մաղթանքներ ես հղել մեզ, աստված տա, որ բոլորը իրականանան.....
By Վեներա Հայկի ...

Տիկին Էլյա ջան, շնորհավորում եմ, ամենալավն ու բարին եմ մաղթում:

Շնորհակալություն, Էլյա ջան:

Կարծիք ավելացնել