• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեղրաձորի մարզա-արշավախմբային ճամբարին մասնակցելու մասին

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում կազմակերպվող մարզա-արշավախմբային ճամբարին մասնակցում են կրթահամալիրի սովորողները: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. ճամբարի ղեկավար նշանակել  Գնել Հարությունյանին և Ալինա Թումասյանին.
  3. հաստատել Գնել Հարությունյանի ներկայացրած ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ հուլիսի 25-ին, ժամը՝ 10:00, Ս. Երրորդության եկեղեցու մոտից, վերադարձը՝ հուլիսի 31-ին.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել սովորողների միջոցներով կրթահամալիրի ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07).
  6. Գնել Հարությունյանի հայտով ճամբարականներին հատկացնել թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, նոթբուք աստղադիտակ, վրաններ, քնապարկեր.
  7. ճամբարի պատասխանատուի միջոցով  հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց  ծնողներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան