• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեծանվային առաջին պարապմունքից

Նկարագրություն: 
Մեդիաուրբաթից հետո կրթահամալիրի 10 դասավանդող և 1 ծնող հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում էին՝ հեծանվային առաջին պարապմունքին: Առաջին պարապմունքն անցավ ոգևորող, հոգատատար վերաբերմունքի մթնոլորտում: Գրեթե բոլորս հեծանիվ վարել չգիտեինք, և մարզիչները համբերատար, պատրաստակամ մոտ երկու ժամ փորձում էին հեծանիվ վարելու հմտություններ, երթևեկության անվտանգության կանոններ սովորերեցնել: Իհարկե, պարապմունքները լինելու են շարունակական, պայմանավորվեցինք հանդիպել շաբաթական երեք օր, այնուհետև առաջին խմբին կփոխարինեն դասավանդողների, սովորողների նոր խմբեր: Չմոռանամ ասել, որ այդ օրը մեզ հետ էին նաև սկսնակ լրագրողներ: Նախապես իմանալով տիար Բլեյանի այս հրաշալի նախաձեռնության մասին՝ նրանք մարզադպրոց էին եկել՝ Հայաստանում նախադեպը չունեցող իրադարձությունը լուսաբանելու...