• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղեկանք

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիր

Հայ-վրացական հանրակրթական գործընկերություն

ՀՀ և Վրաստանի կրթության և գիտության նախարարների հավանությամբ իրականացվող «Վրաստան-Հայաստան հանրակրթական կամուրջներ» ծրագիրն սկսվել է Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեի, ուսուցիչների և սովորողների կրթահամալիր այցելությունից: 2009թ. նոյեմբերի 19-ին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թ. 98 դպրոցի տնօրեն  Գեորգի Մոմցելիձեն գործընկերության համաձայնագիր  են ստորագրել հանդիսավոր պայմաններում, Հայաստանում Վրաստանի դեսպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների ներկայությամբ:

Կրթահամալիրի նորարարական հանրակրթական ծրագրերի շրջանակում ավագ դպրոցում իրականացվում է վրացերենի խորացված ուսուցում, միջին դպրոցում` սովորողների ընտրությամբ վրացերենի լրացուցիչ ուսուցում, գործում է վրացախոսների ակումբ: Թբիլիսիի պետական համալսարանն ավարտած վրացերենի ուսուցիչը նաև mskh.am կայքի վրացերեն էջի, մանկավարժական «Դպիր» ամսագրի վրացերեն համարների խմբագրիրն է: Թբիլիսիի քաղաքապետարանը վրացերեն գրքեր է նվիրել կրթահամալիրին: Հաստատվել են գործընկերային կապեր 2 տասնյակի չափ դպրոցների, կրթական-մշակութային հաստատությունների հետ Թբիլիսիում, Ջավաքխում։ 2011թ. ապրիլի 14-ին կրթահամալիրում Վրացերենի պետական տոնի առիթով կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ստացել է Թբիլիսիի քաղաքապետարանի «Վրաստանի մշակութային դեսպան» շքանշանը: Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով։

Վրացական հանրակրթական հաստատությունների հետ իրականացվող ամենամյա նախագծեր

Մեր տոները՝ միասին

  • Ամանոր Թբիլիսիում, Երևանում
  • Սուրբ Հարություն Երևանում, Թբիլիսիում
  • Երևան-Էրեբունի 
  • Թբիլիսոբա
  • Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող ստուգատեսներին և ճամբարներին վրաստանցի դպրոցների խմբերի մասնակցություն՝

  • Հանրակրթական Դիջիթեք
  • Հանրակրթական էկոտուր
  • Երևանյան պլեներ
  • «Վրացերենի օրեր կրթահամալիրում»
  • Հանրակրթական էկոտուրի ճամբար

Կրթահամալիրի դպրոցների խմբերի մասնակցություն թբիլիսյան ամենամյա նախագծերի

  • էկոդասեր թ. 98 դպրոցում
  • «Կարդում ենք Ռուսթավելի» մրցույթ
  • «Լեոնարդո դա Վինչի մրցույթ»
  • Վրացերենի խորացված ուսուցման սովորողների փորձառություն
  • Թբիլիսյան քաղաքային պլեներ

Այլ նախագծեր

  • Հեղինակային կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով այցելություններ կրթահամալիր, վերապատրաստումներ։
  • Համագործակցություն միջազգային ծրագրերում՝ SPAR, CEEN և այլ։