«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հրավերով փետրվարի 11-ին ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ (Նաիրի) համայնքի դպրոցի բացմանը արարողությանը պատշաճ մասնակցելու համար.
1. ձևավորել արարողության մասնակիցների աշխատանքային խումբ՝
Առնոլդ Բլեյան (մարզամշակութային կենտրոնի ղեկավար), Էրիկ Բաբաջանյան (Կինո-ֆոտո ակումբի սովորող), Նոնա Գրիգորյան («Տիգրան Հայարպետյան» գրադարանի ընթերցավար).
2. Մարի Գաբանյանին՝ նվիրատվության ֆոնդից Հացիկ համայնքի դպրոցի գրադարանի համար առանձնացնել ուսումնական գրականության նվեր-փաթեթ.
3. բացման արարողությանը մասնակցելը Էրիկ Բաբաջանյանի համար համարել ուսումնական աշխատանք.
4. աշխատանքային խմբի մեկնումը՝ 10:00-10:15 Հանրապետության հրապարակից, հիմնադրամի տրանսպորտով.
5. ընդունել ի գիտություն դպրոցի բացման՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագիրը (հավելված 1):
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ (Նաիրի) համայնքի վերանորոգված դպրոցի
ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
11 փետրվարի, 2015թ.
10:30 – 12:45
ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ (Նաիրի) համայնքի դպրոց
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
10:00-10:15 |
Հյուրերի դիմավորում Հանրապետության հրապարակում շատրվանների դիմացը |
11:25
|
Հյուրերի դիմավորում և գրանցում (նվերների՝ գրքերի հանձնման արարողություն) |
11:30 |
Հացիկի դպրոցի ողջույնի խոսքը հյուրերին |
11:32 |
Հայաստանի Հանրապետության օրհներգը
|
11:35 |
Պաշտոնական ելույթներ. պրն. Գարո Արմեն, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ պրն. Վաչե Տերտերյան, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների առաջին տեղակալ պրն. Համլետ Մկրտչյան, Հացիկի դպրոցի տնօրեն |
11:45 |
Գետաշենի աշակերտների անակնկալը Հացիկցիներին |
11:48 |
Ժապավենի կտրման արարողություն |
11:50 |
Շրջայց նորաբաց դպրոցի տարածքով, ծանոթացում ընթացիկ զարգացման ծրագրերին |
12:15 |
Հարցազրույցներ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ |
12:30 |
Հյուրասիրություն |
12:45 |
Միջոցառման ավարտ |