• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ (Նաիրի) համայնքի դպրոցի բացմանը մասնակցելու մասին

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հրավերով փետրվարի 11-ին ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ (Նաիրի) համայնքի դպրոցի բացմանը արարողությանը պատշաճ մասնակցելու համար.

1.            ձևավորել արարողության մասնակիցների աշխատանքային խումբ՝
Առնոլդ Բլեյան (մարզամշակութային կենտրոնի ղեկավար), Էրիկ Բաբաջանյան (Կինո-ֆոտո ակումբի սովորող), Նոնա Գրիգորյան («Տիգրան Հայարպետյան» գրադարանի  ընթերցավար).

2.            Մարի Գաբանյանին՝ նվիրատվության ֆոնդից Հացիկ համայնքի դպրոցի գրադարանի համար առանձնացնել ուսումնական գրականության նվեր-փաթեթ.

3.            բացման արարողությանը մասնակցելը Էրիկ Բաբաջանյանի համար համարել ուսումնական աշխատանք.

4.            աշխատանքային խմբի մեկնումը՝ 10:00-10:15 Հանրապետության հրապարակից, հիմնադրամի տրանսպորտով.

5.            ընդունել ի գիտություն դպրոցի բացման՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագիրը  (հավելված 1):

 

 

Կրթահամալիրի տնօրեն`              Ա. Բլեյան

 

Հավելված 1

 

ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ (Նաիրի) համայնքի վերանորոգված դպրոցի
ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
11 փետրվարի, 2015թ.
10:30 – 12:45
ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ (Նաիրի) համայնքի դպրոց

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

 

10:00-10:15

 

Հյուրերի դիմավորում Հանրապետության հրապարակում շատրվանների դիմացը

11:25

 

Հյուրերի դիմավորում և գրանցում

(նվերների՝ գրքերի հանձնման արարողություն)

11:30

Հացիկի դպրոցի ողջույնի խոսքը հյուրերին

11:32

Հայաստանի Հանրապետության օրհներգը

 

11:35

Պաշտոնական ելույթներ.

պրն. Գարո Արմեն, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի

ատենապետ

պրն. Վաչե Տերտերյան, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների

առաջին տեղակալ

պրն. Համլետ Մկրտչյան, Հացիկի դպրոցի տնօրեն

11:45

Գետաշենի աշակերտների անակնկալը Հացիկցիներին

11:48

Ժապավենի կտրման արարողություն

11:50

Շրջայց նորաբաց դպրոցի տարածքով, ծանոթացում ընթացիկ զարգացման

ծրագրերին

12:15

Հարցազրույցներ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

12:30

Հյուրասիրություն

12:45

Միջոցառման ավարտ