• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ-վրացական հանրակրթական համագործակցության նոր պայմանագիր

Հունվարի 15-ին «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում ստորագրվեց համագործակցության պայմանագիր «Սեբաստացիներ» հիմնադրամի և վրացական կազմակերպությունների միջև՝ Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիության Թբիլիսիի Գլդանիի կազմակերպության, Վրաստանի կրթական «Թանադգոմա» ասոցիացիայի։ Ծանոթացեք պայմանագրի հայերեն և վրացերեն օրինակներին։ 

Կողմերը համագործակցում են հետևյալ ոլորտներում.

  1. Շարունակել և զարգացնել «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը, աջակցել հանրակրթական հաստատությունների կապերին։
  2. Աջակցել հայաստանյան և վրացական դպրոցներում հեղինակային կրթական ծրագրերի մշակմանը և իրականացմանը։
  3. Հանդես գալ որպես ծրագրերի հովանավոր և փորձագետ
  4. Կրթական ոլորտում փորձի փոխանակում։
  5. Համատեղ կազմակերպել ուսումնական հետազոտական ճամբարներ, ստեղծագործական հավաքներ, պլեներներ
  6. Համագործակցության այլ ձևեր, որ կարող է համաձայնեցվել կողմերի միջև:

Պայմանագրի ստորագրումը նախատեսված էր 2015թ. հունվարի 11-14-ին «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ»  ծրագրով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի թթ․118, 119, 120, 167, 132 դպրոցների ուսուցիչների և սովորողների 49 հոգիանոց խմբի քառօրյա այցելության ծրագրով։ Այցը կազմակերպվել է Վրաստանի կրթության և գիտության աշխատողների ազատ արհմիության նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Վրաստանցի գործընկերները հյուրընկալվել են  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում:

Աղբյուրը՝ himnadram.mskh.am