Հունվարի 15-ին «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում ստորագրվեց համագործակցության պայմանագիր «Սեբաստացիներ» հիմնադրամի և վրացական կազմակերպությունների միջև՝ Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիության Թբիլիսիի Գլդանիի կազմակերպության, Վրաստանի կրթական «Թանադգոմա» ասոցիացիայի։ Ծանոթացեք պայմանագրի հայերեն և վրացերեն օրինակներին։
Կողմերը համագործակցում են հետևյալ ոլորտներում.
Պայմանագրի ստորագրումը նախատեսված էր 2015թ. հունվարի 11-14-ին «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի թթ․118, 119, 120, 167, 132 դպրոցների ուսուցիչների և սովորողների 49 հոգիանոց խմբի քառօրյա այցելության ծրագրով։ Այցը կազմակերպվել է Վրաստանի կրթության և գիտության աշխատողների ազատ արհմիության նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Վրաստանցի գործընկերները հյուրընկալվել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում:
Աղբյուրը՝ himnadram.mskh.am