• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազգ ու տակով՝ Սեբաստացի

Սեբաստացու օրերին որոշեցի կատարել ուսումնասիրություն՝ ընտանիքներով,  ազգ ու տակով, քանի՞ սովորող, ուսուցիչ, աշխատող  են հիմա  սովորում և աշխատում  մեր կրթահամալիրում:

Հետաքրքիր պատկեր ստացվեց. ինչպես միշտ առաջինը Բլեյաններն են՝ 24 հոգի, հետո իմ ազգուտակը՝ 12 հոգի, Սիլվա Հարությունյան՝ 9 հոգի, Աիդա Պետրոսյան, Լուսինե Մամիկոնյան և  Քնարիկ Գևորգյան՝ 7-ական, Մարետ Սիմոնյան, Գրետա Սոխակյան, Նաիրա Նիկողոսյան՝ 6- ական, Ռուբեն Սահակյանց, Արտյոմ Խաչատրյան, Թոփչյաններ, Ղալամքարյաններ՝ 5-ական, Մարգարիտ Սարգսյան,  Մարի Գաբանյան, Մարգարիտ Հարությունյան/Նոր դպրոց/, Նոնա   Գրիգորյան, Յուրա Գանջալյան, Գևորգ Հակոբյան՝ 4- ական: Էլ 3-ականի, 2-ականի մասին էլ չեմ խոսում: 

Իրոք, հնարավոր չէ մենակ աշխատել կամ սովորել՝ ինչպես չկիսես  ունեցածդ լավը՝ Կրթահամալիրը, քո հարազատների հետ: 

Իսկ քանի- քանիսն են ափսոսանքով հեռացել կրթահամալիրից՝ ով՝ ավարտել է, ով կյանքի հերթական պահանջով՝ հեռացել:

Գուցե որոշ բացթողումներ կան, արձագանքեք: Ո՞ր ընտանիքին տանք ամենասեբաստացի կոչումը:

Ահա այսպիսի բաներ...